Posted in Բլեյան կրթական ցանց

Նախարարի այցը Քոլեջ և ցանցային բաց հավաքի ամփոփումը

ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այսօր մեկնարկել է «Հեղինակային կրթական բաց ցանցի բաց լաբորատորիա» ստեղծագործական հավաքը: Նշենք, որ ստեղծագործական հավաքին մասնակցության համար Երևանից և ՀՀ մարզերից հայտագրվել էին կրթահամալիրի գործընկեր, հեղինակային կրթական ծրագրի ցանցում ներառված, դրանով հետաքրքրված դպրոցների, մանկապարտեզների և այլ հաստատությունների շուրջ 140 մանկավարժական աշխատողներ:  Տեսեք, թե ինչպես են իրենց օրը սկսել Քոլեջի արդեն 6 տարեկանները:

Մարզական առավոտ

 

Նախարարի այցը Քոլեջ

Posted in Բլեյան կրթական ցանց

Բլեյան կրթական ցանցի փոխանակման զատկական արդյունքների ամփոփում Աշտարակի Ջրաղացում

Այսօր՝ Ապրիլի 25-ին, Քոլեջի և Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների հետ ճանապարհվեցինք դեպի Աշտարակի Ջրաղացը՝ամփոփելու զատկական ծեսը : Այնտեղ մեզ միացան նաև Սասունիկի «Արմինե Կարապետիի» մանկապարտեզը և Աշտարակի «Արևիկ»  մանկապարտեզը: Տիկին Մարինեի հետ նշեցինք զատկի ծեսը, տարբեր զատկական խաղեր խաղացինք, երգեցինք և պարեցինք: Հետաքրքրե՞ց, դե հետևեք մեզ: