Posted in Քոլեջիկներ

Ջերմոց- լաբորատորիայում

Քոլեջի 5 տարեկան սովորողները կրկին տիկին Շողիկի ջերմոց-լաբորատորիայում էին: Այս անգամ գնացել էինք ծաղկի կտրոնների ետևից: Սկսում ենք նոր նախագիծ՝ Իմ թաղարը: Յուրաքանչյուր սովորող պետք է ունենա իր թաղարը, ամեն օր խնամի և ջրի այն: Տիկին Շողիկը պատմեց մեզ նաև բույսերի և նրանց խնամքի մասին:Ծանոթացանք տեղի փոքրիկ  բնակիչների հետ՝ կրիաներին, ծովախոզուկին և ձկներին: Շրջեցինք նաև Քոլեջի տնկարանում: Հետաքրքրե՞ց, դե հետևեք մեր տեսանյութին: