Թե որքան օգտակար է մարդու առողջության համար լողը, հայտնի է բոլորին: Լողը միակ մարզաձևն է, որի ժամանակ աշխատում են գրեթե բոլոր մկանները: Այդ իսկ պատճառով լողով զբաղվող մարդիկ ունենում են համաչափ կազմվածք: Լողի գնալը իսկական հրճվանք է 5-6 տարեկանների համար:
«Հունիսիկ» 6 տարեկանների համերգ- ստուգատես
Ժամը՝ 11։00
Վայրը՝ Մայր դպրոց, Մարմարյա սրահ
Մասնակիցներ՝ կրթահամալիրի դպրոց- պարտեզների 6 տարեկաններ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր
Ծրագիր
Էկրանին՝ 5 տարեկանների գործունեության մասին պատմող տեսանյութերի ընտրանի
Միասնական կատարում
Դպրոց — պարտեզների խմբերի խաղ-ներկայացումներ
- Հարավային դպրոց-պարտեզ՝ «Հացթխիկի խաղերգեր»
- Հյուսիսային դպրոց-պարտեզ՝ «Տիկնի պսակ»
- Արևմտյան դպրոց-պարտեզ՝ «Դան, դան, դանեդան» խաղ-ներկայացում
- Արևելյան դպրոց-պարտեզ՝ Հ. Թումանյան «Էս էն է» ազգայի օպերա
- Քոլեջ՝ «Ազգային պարերի պոպուրի»
Միասնական կատարում՝
Պաղպաղակի հյուրասիրություն
Ամփոփիչ համերգ-ներկայացում
Ժամը՝ 11:00-12:00
Անցկացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Մարմարյա սրահ
Մասնակիցները՝ Քոլեջի 6 տարեկաններ
Նպատակը՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի կրտսերների 2018-2019 ուսումնական տարվա արդյունքների ամփոփում-ներկայացում. ազգային պարերի պոպուրի
Ծրագրում՝ Ազգային պարերի ներկայացում. «Բուլուլ», «Թամզարա»
Պարային համարի տևողությունը՝ 3 րոպե
Հագուստը՝
- աղջիկները՝ սպիտակ շապիկ, կարմիր կիսաշրջազգեստ, ծաղիկներով գլխակալ
- տղաները՝ կարմիր շապիկ, մուգ գույնի շորտեր
Քոլեջի 6 տարեկանների ուխտը Օշական
Քոլեջի 6 տարեկանների ճամփորդական ստուգատեսի ուղղությունը դեպի Օշական էր: Սկզբում կանգ առանք Հայոց այբուբենի հուշակոթողի մոտ,իսկ հետո ճանապարհվեցինք դեպի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցի, ինչպես նաև հաղթահարեցինք Կարմրավոր եկեղեցու բարձունքը: Դեպի Օշական ճամփորդության մասին պատմող ֆիլմերը դիտեք ստորև:
Իմ Երկիրը
Ամառային ստուգատեսային ճամբարի 7֊րդ օրը համընկավ շրջակա միջավայրի միջազգային օրվա հետ։ Քոլեջի 6 տարեկանները զրուցեցին Երկիր մոլորակի, շրջակա միջավայրի պահպանման մասին։ Այնուհետև նկարեցին իրենց պատկերացրած Երկիրը։
Երաժշտական ստուգատես
Ամառային ստուգատեսային ճամբարի 6-րդ օրը երաժշտական էր։ Քոլեջի և Արևելյան դպրոցի 6 տարեկանները Քոլեջի ներքին բակում միասնական ներկայացրեցին կոմիտասյան և հարսանեկան երգերի շարք։
Ստուգատեսային ամառային ճամբար 2019
Տևողությունը՝ 27.05.2019-07.06.2019
Անցկացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Քոլեջ
Մասնակիցները՝ Քոլեջի 6 տարեկան ճամբարականներ
Նպատակը և խնդիրները`
- Ամառային-ճամբարային գործունեության կազմակերպում տարատարիք երեխաների հետ
- Ուսումնական, ստեղծագործական, հետազոտական աշխատանքների միջոցով կարողությունների և հմտությունների փոխանցում, ձևավորում
- Լողալու, մարզվելու կարողությունների և հմտությունների ձևավորում
- Ընթերցանության, պատումների, քննարկումների, ձայնագրությունների միջոցով բանավոր խոսքի ձևավորում և զարգացում
Գործունեության տեսակները՝
- միջավայրի խնամք
- երաժշտական, ազգային խաղեր
- մարմնամարզություն, հեծանվավարություն,
- լող, լողափնյա, բակային խաղեր
- տեխնոլոգիական գործունեություն, այլընտրանքային նկարչություն, կավագործություն
- Խոհանոցային գործունեություն
- բացօթյա ընթերցումներ
- ճամփորդություններ
1-ին օր՝ Մարզական խաղեր Համեղ սպորտլանդիա
Լուսաբանումը՝ տե՛ս այստեղ
2-րդ օր՝ Տեխնոլոգիա. կավագործություն. քանդակի փառատոնին ընդառաջ
Լուսաբանումը՝ տե՛ս այստեղ
3-րդ օր՝ Մեդիագրագիտություն.լողափնյա ընթերցարան
Լուսաբանումը՝ տե՛ս այստեղ
4-րդ օր՝ Տեխնոլոգիա. հարսանեկան տիկնիկների պատրաստում
Լուսաբանումը՝ տե՛ս այստեղտե՛ս այստեղ
5-րդ օր՝ Բացօթյա պլեներ. կոմիտասյան գույներ
Լուսաբանումը՝ տե՛ս այստեղ
6-րդ օր՝ Երաժշտական ստուգատես. Իսկական հարսանիք
Լուսաբանումը՝ տե՛ս այստեղ
7-րդ օր՝ Մարզական ստուգատես. ” Բարձունքի հաղթահարում” նախագիծ
Լուսաբանումը՝ տե՛ս այստեղ
8-րդ օր՝ Ստեղծագործական լաբորատորիա, այլընտրանքային նկարչություն (Երկրի օրը երկրի գույներով)
Լուսաբանումը՝ տե՛ս այստեղ
9-րդ օր՝Լող, լողափնյա խաղեր
Լուսաբանումը՝ տե՛ս այստեղ
«Օրինակելի բակ» նախագիծ, ամփոփում
Հունիսի 5-ը նշվում է որպես շրջակա միջավայրի համաշխարհային օր: Քոլեջի 6 տարեկանները տիկին Շողիկի հետ այսօր իրականացրեցին «Օրինակելի բակ» նախագիծ-ը: Նախագիծը իրականացրեցինք Հարավ Արևմտյան Բ-1 թաղամասի՝ Անդրանակի 72 շենքի ,բնակիչների հետ: Միասին մաքրեցինք բակը, խնամեցիք բույսերը, իսկ վերջում թութ թափ տվեցինք: Իսկական իմացումի հրճվանք էր: Մեր նախագիծը շարունակական է լինելու, միացեք մեզ:
Նկարչական ստուգատես. իմ երկիր
Ժամը՝ 11:00 – 12:00
Վայրը՝ Քոլեջի ներքին
Նպատակը՝ նկարչական ստուգատես
Խնդիրները՝
- ստեղծագործական երևակայության ներկայացում նկարելու միջոցով
- բանավոր խոսքի ներկայացում
- նկարելու կարողությունների ներկայացում
- աշխատանքային հմտությունների ներկայացում (ներկերից, վրձիններից օգտվելու)
Նկարագրությունը՝
Սովորողները հավաքվում են բակում: Զրուցում երկրի թեմայի շուրջ՝
- թվարկում այն առարկաները, որոնք կան երկրում
- թվարկում գույները, որոնք կան երկրում
- փորձեն պատասխանել, թե ի՞նչ կլիներ, եթե երկիրը սովորական չլիներ…
- զրույցից հետո յուրաքանչյուր սովորող նկարում է իր պատկերացրած երկիրը, որը կարող է լինել ոչ սովորական
- աշխատանքն ավարտելուց հետո իր նկարին անուն է դնում, պատմում նկարի մասին։
Վերջում նկարները հավաքվում են ցուցադրման համար նախատեսված վայրում։
Մասնակիցներ՝ Քոլեջի 6 տարեկաններ, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան
«Օրինակելի բակ» նախագիծ
Օրը՝ 05.06.2019թ.
Ժամը՝ 09:30-10:30
Անցկացման վայրը՝ Հարավ Արևմտյան Բ1 թաղամասի, Անդրանիկի 72 շենք
Մասնակիցներ՝ Քոլեջի 6 տարեկաններ, Շողիկ Պողոսյան, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան, Անդրանիկի 72 շենքի բնակիչներ:
Նպատակ՝ Հանրությանը ցույց տալ, որ ոչ միշտ է հարկավոր հույսը դնել ուրիշների և պատկան մարմինների վրա: Պետք է լինել նախաձեռնող և առավելագույն մասնակցություն ցույց տալ նպատակադրված գործը իրականություն դարձնելու համար:
Նկարագրությունը. Քոլեջի 6 տարեկանների և շենքի բնակիչների հետ միասին մաքրլելու ենք շենքի բակը, խնամելու և ջրելու ենք ծաղիկնեը, կարգի ենք բերելու տաղավարը, հավաքելու ենք աղբը, լվանալու ենք մանկական ճոճանակները, կոմիտասյան երգերի ֆլեշմոբ ենք իրականացնելու:
Խնդիրները՝
- բնագիտական և բնպահպանական գիտելիքների և հմտությունների զարգացում
- գրագետ խոսքի կարողությունների զարգացում
- տեղեկություններ հավաքելու և տարածելու հմտության զարգացում
- բակի մաքրման աշխատանքներ
- Էկոհայրենագիտական ակցիա
Անհրաժեշտ նյութեր՝ աղբի սև տոպրակներ, ձեռնոցներ, ցնցուղ:
Արդյունք. Հանրայնացնել և տարածել վերջնարդյունքում ստացված տեսահոլովակը, որպես օրինակելի շենքի լավագույն նմուշ քաղաքի մյուս շենքերի համեմատ: Կազմակերպել փոքրիկ համերգ քոլեջի նախակրթարանի սաների մասնակցությամբ, հարթակ օգտագործելով մաքուր ու հարդարված շենքի բակը: